«Аэрофлот»-ը զգուշացնում է համացանցում տարածված կեղծ տոմսերի խաղարկության մասին
ОБЩЕСТВО«Аэрофлот» ավիաընկերությունը զգուշացնում է, որ խաբեբաները ավիաընկերության անունից համացանցում տարածում ավիատոմսերի խաղարկության մասին կեղծ տեղեկություններ։
«Аэрофлот»-ը պաշտոնապես հայտարարում է, որ անվճար տոմսերի խաղարկության մասին տեղեկությունները կեղծ են ու ավիաընկերությունը դրա հետ որևէ կապ չունի։
Նշենք, որ վերջին օրերին համացանցում մեծ տարածում է գտել իբր անվճար տոմսերի խաղարկության հայտարարությունը, որում ասվում է, թե օգտատիրոջը տրվում է 2 անվճար տոմս ու առաջարկվում է անցնել մեկ այլ դոմեն, որը նման է «Аэрофлот»-ի էլեկտրոնային հասցեին։
Ավիաընկերությունը զգուշացնում է, որ այս խաղարկությանը մասնակցելը կարող է հանգեցնել հակերների կողմից անհատական տվյալների, հաշիվների գողացմանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



