Իրանը պատրաստ է Կատարին սնունդ մատակարարել
МЕЖДУНАРОДНОЕԻրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատար՝ արաբական մի շարք երկրների կողմից սահմանափակումների ներդրման ֆոնին։ Այս մասին հայտնել է Իրանի գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին, փոխանցում է Fars-ը։
Նուրանին նշել է, որ Իրանը պատրաստ է արդեն 12 ժամ հետո սկսել Կատարին ծովով սննդամթերք մատակարարել։ Նա շեշտել է, որ Կատարը Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու ՄԱԷ-ից ներմուծում է 4-5 մլրդ դոլարի սննդամթերք։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն դադարեցրել են սպիտակ շաքարի արտահանումը Կատար՝ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



