Ներկայացումների վերջում այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար. Սիլվի Բարկովա
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Սիլվի Բարկովան այս օրերին եվրոպական տարբեր քաղաքներում բնակվող հայերի համար ներկայացումներով է հանդես գալիս: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է հյուրախաղերի մանրամասների մասին:
«Վերջերս Ֆրանսիայի հայ համայնքի մշակույթի բաժնից առաջարկ ստացա մեկնել իրենց մոտ եւ Ֆրանսիայում բնակվող հայ երեխաների, ինչու ոչ նաեւ մեծերի համար Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացման մեջ խաղալ: Իհարկե սիրով համաձայնեցի, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ Բելգիայի Օստենդե քաղաքի հայերը եւս ցանկանում են, որ իրենց մոտ էլ այդ ներկայացումները խաղանք: Արդեն մի քանի անգամ ելույթ ենք ունեցել, եւս մեկը կկայանա հունիսի 11-ին՝ Ստրասբուրգում»,- պատմեց Սիլվի Բարկովան:
Ֆրանսիայի «Վերագնտված երջանկություն» մշակութային կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր Հայկ Մելիքյանի եւ համայնքի մշակութային բաժնի տնօերն Արմինե Գաբրիելյանի, Սիլվիի հետ միասին հրավիրել են նաեւ դերասանուհի Ռուզաննա Մաթեւոսյանին, ով, ի դեպ, Սիլվի Բարկովայի համակուրսեցին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։