Մրցարշավային ավտոմոբիլը պայթել Է ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ ընթանալիս
ОБЩЕСТВОՄրցարշավորդուհի Քորթնի Ֆորսին հրաշքով Է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից ավտոմոբիլի պայթելու հետեւանքով, որն այդ պահին սլանում Էր ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Star Daily-ին: Միջադեպը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգում դրեգ-ռեյսինգի մրցարշավային մրցումների շրջանակներում:
Արշավահերթի սկսվելուց հետո Ֆորսի ավտոմոբիլը հանկարծ պայթել Է եւ բախվել պաշտպանակին: Մրցարշավորդուհին չի տուժել եւ ինքն Է դուրս եկել քոքփիթից: Ուշագրավ Է, որ այդ դեպքը չի վախեցրել Ֆորսին, եւ արդեն հաջորդ օրը նա երկրորդ տեղն Է զբաղեցրել եզրափակիչ մրցարշավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



