Գևորգ Կասպարովը տապալված է համարում Եվրոպայի առաջնության ընտրական փուլը
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Գևորգ Կասպարովը Եվրո-2016-ի ընտրական փուլը համարում է տապալված:
«Հանդիպման մեկնարկից մեր խաղը չստացվեց: Մեր բախտն էլ չբերեց: Ուզում էինք հաղթանակով վերջացնել այս անհաջող մրցափուլը: Եթե նախորդ երկու խաղերում 7 գնդակ ենք բաց թողել էլ ինչ ասեմ: Առանց մեկնաբանության: Ընդհանուր մրցափուլի անհաջողությունը կապված էր վնասվածքների հետ: Չգիտեմ, տապալվեցինք, չեմ կարող ասել: Մրցաշրջանի մեկնարկային խաղերում մեր ամբողջական կազմով չէինք խաղում: Դա էլ եղավ նաև պատճառը: Մրցակիցներն էլ օգտվեցին այդ ամենից: Կայուն խաղ ցուցադրեցին, մենք չկարողցանք այդ կայությունը պահել: Արդյունքում ստացվեց սա»,-ասել է Կասպարովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2016- ընտրական փուլը ավարտեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղում: Հայաստանի ընտրանին 8 խաղում ունի միայն 2 միավոր: