Բրիտանացի դիզայներներն սկսել են 200 հազար դոլարանոց տներ կառուցել շների համար
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի Hecate Verona ընկերությունը մշակել Է շների համար տնակների շարք, որոնք հանդերձված են տեխնիկայի վերջին խոսքով: Դրա ստեղծման համար դիզայներներին պահանջվել Է շուրջ երեք տարի: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել Է Luxurylaunches-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շների համար տները հանդերձված են օդորակման համակարգով, ջեռուցմամբ, ներքին եւ արտաքին լուսավորությամբ, ինչպես նաեւ կերի եւ ջրի մատուցման համակարգերով եւ կոնֆերենց կապով, որպեսզի տերը կարողանա կապվել իր շան հետ, եթե նա ժամանակավորապես բացակա Է:
Հարդարման համար օգտագործվել են փայտի հազվագյուտ տեսակներ եւ բնական քար՝ մարմար եւ դոլոմիտ: Մեկ տան պատրաստման համար պահանջվում Է մի քանի ամիս: Մոդելների գներն սկսվում են 40 հազար դոլարից, իսկ որոշ մոդելներ կնստեն 200 հազար դոլար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



