10 երկիր, որտեղ պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր սիրում են համեղ ու յուրօրինակ ուտեստներ
ФОТОՇատերը ճանապարհորդում են ոչ միայն նոր ու հետաքրքիր վայրեր բացահայտելու, այլև այդ վայրերի խոհանոցին ծանոթանալու համար: Ցանկացած նոր համ մեծ տպավորություն է մարդու համար, այնպես որ, ճանապարհորդելու հետ միասին համտեսեք նաև տեղի ուտեստները:
Interesnoznat-ը գրում է, որ այս 10 երկրում ոչ միայն տեսարժան վայրեր ու գեղեցիկ բնություն կա, այլև չափազանց համեղ ու յուրօրինակ խոհանոց.
1. Իտալիա. այս երկիրը հայտնի է պաստայով ու պիցցայով, դրանք անկրկնելի են այստեղ:
2. Հնդկաստան. նոր համեր բացահայտելու համար հենց Հնդկաստան է պետք գնալ: Հնդկական խոհանոցում առաջնային տեղ է զբաղեցնում բրինձն ու Քարի կոչվող համեմունքը:
3. Հունաստան. այստեղ իրական դրախտ է պանրի, ծովամթերքի ու ձիթապտղի սիրահարների համար:
4. Ուկրաինա. որքան էլ որ սովորական է հնչում, իրական ուկրաինական բորշչը միայն այս երկրում են պատրաստում:
5. Ճապոնիա. այս երկրում կարևոր է ոչ միայն ուտեստի համը, այլև տեսքը:
6. Իսպանիա. այս երկրի ցանկացած անկյունում համեղ սնունդ է՝ և՛ ռեստորանում, և՛ արագ սննդի կետերում:
7. Ֆրանսիա. այս երկրում ամեն բան համեղ ու գեղեցիկ ձևավորված է:
8. Մեքսիկա. կծու և թթու սննդի սիրահարները պետք է Մեքսիկա մեկնեն:
9. Շվեյցարիա. այստեղ միախառնվում են գերմանական, ֆրանսիական և իտալական խոհանոցները:
10. Պորտուգալիա. այստեղ առաջին տեղում ծովամթերքն ու սննդի հետաքրքիր տեսքն են: