Տարիքի հետ բարձրանում են նաև բարձրակրունկներիս չափը. Արմինե Գրիգորյանը 49 տարեկան է
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը երեկ նշում էր ծննդյան 49-ամյակը, իսկ այսօր տարիքային առանձնահատկության և իր չծերացող տեսակի մասին խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Ծննդյանս օրը շատ եմ սիրում, ամեն տարի նշում եմ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ: Այս տարին մի փոքր տարբերվող է, քանի որ երեկ ընկերներիս հետ էի նշում, իսկ այսօր՝ հարազատներիս: Արդյունքում երկու ծննդյան օր կարծես ունեցա, և սա հատուկ մտածեցինք, որպեսզի կարողանամ ժամանակս այնպես բաշխել, որ շփվեմ բոլոր հյուրերիս հետ, հակառակ դեպքում ծննդյանս օրը կվերածվեր հարսանեկան խնջույքի: Ի դեպ՝ իմ ծննդյանս օրերը միշտ ուրախ են անցնում, մենք պարում ենք, ուրախանում, և եթե անգամ մարդիկ են լինում, որ իրար չեն ճանաչում, այդ օրը հարազատանում են»,- ժպիտով պատմեց Արմինե Գրիգորյանը:
Երգչուհին վստահեցնում է՝ չի զգում տարիքը.
«Ես դրական մարդ եմ իմ տեսակով: Միշտ ուրախ եմ, շնորհակալ եմ ինձ տրված կյանքի համար ու փորձում եմ այն վայելել: Անկեղծորեն ինքս էլ եմ զարմանում, որ արդեն 49 տարեկան եմ, քանի որ այդ թվերը ասես վայրկենապես անցնեն: Կատակելով ասում եմ, որ մեկ տարի անց արդեն կես դար կլինի, որ ապրում եմ, բայց ինձ շատ երիտասարդ եմ զգում: Վստահեցնում եմ՝ հիմա ես շատ ավելի աշխույժ եմ, քան կարող էի լինել 20-ում կամ 30-ում: Կարծում եմ՝ այս հարցում մեծ նշանակություն ունի այն, որ շրջապատված եմ երիտասարդներով, համոզված եմ՝ իրենք էլ չեն զգում իմ տարիքը: Մի խոսքով, տարիքի հետ բարձրանում են նաև բարձրակրունկներիս չափը, այնպես որ, փառք Աստծո ես չեմ զգում, որ մեծանում եմ»,- նշեց հոբելյարը:
Չծերացող տեսակը երգչուհին կապում է համաստեղության և մասնագիտության ընտրության հետ.
«Արդեն 25 տարի է, ինչ ամեն երեկո երգում եմ ակումբում, իսկ դա ուղղակիորեն ազդում է տեսակիդ վրա: Երիտասարդների շփումն ու իմ ոճում երգելն ինձ համար մեծ ձեռքբերում է, որովհետև գալիս է տարիք, երբ շատերի մոտ երգացանկում փոփոխություններ են լինում: Ինչևէ, ինձ մոտ այդ փոփոխությունը չկա, ես շարունակում եմ երգել միայն ուրախ երգեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



