Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչո՞ւ ենք հեռանում մեր երկրից. վանող ու ձգող գործոնների համադրությունը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը

– Պարոն Եգանյան, նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասաց, որ 2040 թվականին մեր բնակչության թիվը կհասնի 4 միլիոնի: Մինչդեռ ՄԱԿ–ի տվյալներով նվազման միտում կա. նույնիսկ կանխատեսում են, որ 2050 թվականին Հայաստանում լինելու է ընդամենը 1,7 միլիոն մարդ: Ինչպե՞ս մեկնաբանենք այս հակասությունը:

– Տեսականորեն մեր կյանքում ամեն ինչ հնարավոր է: 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունենալու համար կպահանջվեն ահռելի նպատակամղված ջանքեր: Եթե նման ջանքեր մենք թափենք և ունենանք համապատասխան ռեսուրսներ, ապա տեսականորեն հնարավոր է, որ հասնենք նման արդյունքի: Սակայն գործնականորեն ես կասկածում եմ դրա իրատեսականության վրա:

– Իսկ տեսնո՞ւմ եք այն քաղաքական և տնտեսական նախադրյալները, որոնք կապահովեն դա: եվ ընդհանրապես այդ ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է:

– Միանշանակ կարող եմ ասել, որ` ոչ: Որևէ լուրջ աշխատանք չի կատարվում: Նաև նման աշխատանքներ անելու քաղաքական կամքն էլ չեմ տեսնում:

– Մեր ժողովուրդը երկիրը լքում է նաև բարոյական խնդիրների պատճառով: Իսկ նախագահն ասում է, որ ուզում ենք կառուցել արդար Հայաստան: Արդար Հայաստան կառուցելու նախադրյալները և՞ս չեք տեսնում:

– Տեսականորեն հնարավոր համարում եմ, որ կարելի է կառուցել արդար երկիր: Բայց էլի նույնը պետք է ասեմ`գործնականորեն չեմ տեսնում միտվածությունը: Եվ, ընդհանրապես, չեմ տեսնում դրա ձգտումը, ցանկությունն այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են դրա համար:

– Այս ընտրություններից հետո, ի՞նչ եք կարծում, արտագաղթի թափը մեծացա՞վ: Բոլորը նման կանխատեսում էին անում:

– Ես նման ենթադրություններին մի քիչ սկեպտիկորեն եմ նայում: Որովհետև արտագաղթի երևույթն այնքան խորն է, և դրա պատճառներն այնքան բազմազան են, որ նման մեկ իրողությունը չի կարող էապես անդրադառնալ նրա ծավալների և որակական հատկանիշների վրա:

Միաժամանակ չկան նաև թվեր ու փաստեր, որ հիմնավորված ասենք, թե նման երևույթ առկա է:

Բանն այն է, որ մարդկանց մոտ չկար հավատ, թե այս ընտրություններն այլ են լինելու, նախորդներից ավելի արդար են անցնելու: Իսկ արտագաղթի ալիքը կմեծանար այն դեպքում, եթե մարդկանց մոտ նման համոզվածություն լիներ և նրանք հուսահատություն ապրեին, խաբվեին իրենց համոզմունքներում:

Այնպես որ, չեմ կարծում, թե վերջին ընտրություններն անդրադարձ են ունեցել արտագաղթի ծավալների վրա:

– Իսկ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական նման իրավիճակում բոլո՞ր ժողովուրդները կարտագաղթեին, թե դա բնորոշ է միայն մեզ: Շատերն ասում են, որ մենք սիրում ենք թափառել, գնալ…

– Ավանդույթները, մենթալիտետային հարցերը կարող են ընդամենը շատ փոքր տարբերություններ ձևավորել:

Ուստի կարծում եմ, որ միգրացիան բնորոշ է բոլոր ժողովուրդներին: Մարդը ձգտում է լինել այնտեղ, որտեղ իրեն առավել հարմարավետ է զգում, ավելի ապահով է զգում: Այնպես չէ, որ արտագաղթելը միայն մեր ժողովրդի հատկանիշն է:

Միգուցե այլ ժողովուրդների հետ համեմատած` ունի իր պատմական արմատները, որ մի քիչ ավելի շարժունակ ենք: Մեր ամբողջ պատմության մեջ ստիպված ենք եղել մեր մեջ ձևավորել այդ շարժունակությունը և ժամանակ առ ժամանակ օգտագործել որպես փրկվելու միջոց: Կամ դրանով կարգավորել ապրելու մեր իրավիճակները:

Տեսեք` Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները ևս այս երկրի փլուզումից հետո ապրում են ակտիվ միգրացիայի ժամանակաշրջան: Եթե համեմատենք մեր և միջինասիական երկրների միգրանտներին ու ժամանակավոր աշխատանքի մեկնածներին, ապա նրանք շատ ավելի մեծաքանակ են:

– Իսկ ղարաբաղյան ճակատում պատերազմի հավանականությունը և, ընդհանրապես, անվտանգության հարցը դերակատարություն ունե՞ն արտագաղթի հարցում:

– Որոշ չափով դերակատարություն ունեն: Միգրացիան համակարգային երևույթ է: Այն պայմանավորված է մեր կյանքի բոլոր–բոլոր իրողություններով` քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա–հոգեբանական: Այս կամ այն ձևով դրանք բոլորն անդրադարձ ունենում են այդ երևույթի վրա:

Լինում են և՛վանող գործոններ, և՛ ձգող գործոններ: Ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհում ևս միգրացիան ձևավորվում է վանող և ձգող այդ գործոնների համակարգի ազդեցության տակ:

– Իսկ ժամանակակից աշխարհի գիտա–կրթական այս առաջընթացը, տեխնոլոգիաների զարգացման արագությունը չի՞ նպաստում, որ միգրացիան մեծանա, ավելի ինտենսիվ դառնա:

– Որոշակիորն կարելի է ասել, որ դա էլ է նպաստում միգրացիոն գործընթացների ձևավորմանն ու զարգացմանը: Բայց, ընդհանրապես, բոլոր այդ գործոնների փոխադարձ կապերը ստեղծում են մի ընդհանուր մթնոլորտ որով պայմանավորված տեղի է ունենում կամ բնակչության արտահոսք կամ ներհոսք:

Հիմա մեր երկրում բոլոր գործոնները, որպես վանող իրավիճակների ձևավորման պատճառ, ազդում են միգրացիայի զարգացման վրա` քաղաքական գործոնները, տնտեսական գործոնները, սոցիալական գործոնները, բարոյա–հոգեբանական գործոնները և այլն: Այս ամենը ծնում են վանող գործոններ: Եվ շատ դժվար է որոշելը, թե ո՞րն է դրանցից հիմնականը:

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ զանգվածային արտագաղթի հիմնական պատճառը մնում է տնտեսական գործոնը: Այն, որ մարդիկ չունեն աշխատանք կամ նրանց վաստակը չի ապահովում արժանավայել գոյատևում: Բայց, իհարկե, իրենց դերակատարումն ունեն նաև մնացած մյուս բոլոր գործոնները: Ընդհանրապես շատ դժվար է առանձնացնել, կշռել, գնահատել դրանցից յուրաքանչյուրի ազդեցության իրական չափը:

– Լա՛վ, իսկ մեր երկրում չկա՞ն գրավիչ` ձգող գործոններ:

– Ես տեսնում եմ մեկ այդպիսի գործոն` այն հայրենասիրություն և հայրենաբաղձություն գործոնն է: Որն էլ, դժբախտաբար, վերջին այս տարիների ընթացքում բավականաչափ թուլացել է և չի կարողանում մրցակցել վանող գործոնների հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%