Սահմանամերձ Կողբը «Թումո» կենտրոն կունենա. ՀՀ նախագահը ներկա էր հիմնարկեքին
ОБЩЕСТВОՏավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքն առաջիկայում նորարարական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կունենա, որը կընդունի 600–1000 ուսանողների Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և հարակից բնակավայրերից: Հունիսի 5–ին Կողբ համայնքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի շինարարության հիմնարկեքի արարողությունը: Ծրագիրը իրականացվում է «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ:
Կողբ համայնքում կենտրոնի հիմնարկեքի արարողությանը ելույթ ունեցավ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը: ««Թումո–Կողբ» նախագիծը իրականում խորհրդանշական է և ունի որոշակի առանձնահատկություններ և շատ կարևոր բաղադրիչներ: Առաջին բաղադրիչը, որ ցանկանում եմ նշել, կրթական բաղադրիչն է, որը երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու համար, թերևս, ամենակարևոր գործիքն է: Երկրորդ կարևոր հանգամանքը տարածաշրջանային զարգացման խնդիրն է: Սա ևս մեկ նախագիծ է, որը նպաստում է Երևանից դուրս մարզերի զարգացմանը: Այս իմաստով մենք կարծում ենք, որ Կողբի և հարակից այլ բնակավայրերի համար «Թումո–Կողբ» նախագիծը շատ լուրջ նշանակություն է ունենալու»,– ընդգծեց նա:
Կենտրոնի շինարարության և հիմնադրման համար անհրաժեշտ միջոցները ապահովվելու են «Կողբ» հիմնադրամի, «Թումո»–ի, «Յուքոմ» և «Mission Enfance» ընկերությունների և մասնավոր բարեգործների նվիրատվությունների հիման վրա: Կենտրոնը կունենա 600–1000 ուսանողի սպասարկելու համար անհրաժեշտ դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպորտային պարապմունքների և ժամանցի համար նախատեսված բացօթյա հատված:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



