Գլեդիս Բերեջիքլյանն Ավստրալիայում ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային
КУЛЬТУРАՆոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը Ավստրալիայում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Բերեջիքլյանը հույս է հայտնել, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդ կդիտի՝ նշելով, որ դա խիստ կարևոր թեմա է հայերի համար: Նա շնորհակալություն է հայտնել հայ բարերար Քըրք Քըրքորյանին ֆիլմի ստեղծման հարցում ունեցած մեծ նպաստի համար: Գլեդիս Բերեջիքլյանն ընդգծել է, որ հայկական համայնքը ամեն առիթ պետք է օգտագործի՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Խոստում» ֆիլմ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21–ին: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



