«Սպիտակ նավակ» մրցաշարում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է
ОБЩЕСТВОԿայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի դպրոցականների հետ, իսկ 7-րդ տուրում 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Թաթարստանի Հանրապետության թիմի նկատմամբ: Մեր թիմի կազմում միակ հաղթանակը տարավ Սամվել Խաչատրյանը:
7-րդ տուրից հետո Հնդկաստանի հավաքականը վաստակել է 23.5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմն իր ակտիվում ունի 21 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 19 միավորով լավագույն եռյակը եզրափակում են Սանկտ-Պետերբուրգի դպրոցականները:
8-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սանկտ-Պետերբուրգի թիմը:
1
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
2
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»



