Հրեշտակը կարող է թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա. Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАPast.am-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովն այսօրվա արտահերթում քննարկում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրինագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այդ մարմնի անդամներին ընտրելիս պետք է հաշվի առնել նրանց կենսագրությունը՝ հասկանալու համար, թե որքանով տվյալ անձինք կպայքարեն կոռուպցիայի դեմ:
«Ասում ենք, որ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների, գերազանց ավարտած լինեն Օքսֆորդը, լինեն հրեշտակային անձնավորություններ, նույնիսկ գնան, հարևաններին հարցնեն՝ ով է այս մարդը, ասեն՝ հրեշտակ է, սուրբ է: Բայց կա հաջորդ հարցը՝ այդ հրեշտակը կոռուպցիոյի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ: Այդ հրեշտակը, եթե չունենա քաղաքական կամք, ապա կարող է գնալ հակակոռուպցիոն մարմնի աթոռին նստել ու 5-6 տարի թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա ու որևէ մեկին նեղություն չպատճառել»:
Լևոն Փանոսյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



