«Աերոֆլոտը» կփոխադրի «Տրանսաերո»-ի 458 հազար ուղեւորների
МЕЖДУНАРОДНОЕ«Աերոֆլոտը» ճշտել Է, որ մինչեւ 2016 թվականի ապրիլի 25-ը 458 հազար ուղեւորների կփոխադրի «Տրանսաերո» ավիաընկերության կողմից վաճառված տոմսերով, այդ թվում՝ 118 հազար զբոսաշրջիկների:
«Մինչեւ 2016 թվականի ապրիլի 25-ը վաճառված են «Տրանսաերո»-ի 458 հազար տոմսեր, դրանցից զբոսաշրջիկներին բաժին են ընկնում 118 հազարը»,-ասել Է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 12-ին:
«Տոմսեր ունեցող բոլոր ուղեւորները կթռչեն: Մինչեւ դեկտեմբերի 15-ը մենք կփոխադրենք «Տրանսաերո»-ի բոլոր ուղեւորների 90-95 տոկոսին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



