Ի՞նչ է նախընտրում ուտել Տիմատին Երևանում և ի՞նչ արժողությամբ համարում է ապրում
ФОТОBlogNews.am-ը գրում է.
BlogNews.am-ն արդեն լուսաբանել է Տիմատիի ժամանումը Երևան: Ի դեպ՝ երգիչն այսօր Երևան է ժամանել մասնակցելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի կրտսեր դստեր հարսանիքին: Ժամանումից հետո երգիչը Rolls Roys մակնիշի մեքենայով ուղևորվեց հյուրանոց:
BlogNews.am-ին մի քանի տեղեկություն է հայտնի դարձել երգչի՝ Երևանում ապրելու մասին և թե ինչ ռայդեր է ներկայացրել: Երգիչը մնում է Երևանի ամենալավ հյուրանոցներից մեկի լավագույն համարում, ի դեպ, որի օրավարձը կազմում է 180,000 դրամ:
Ի տարբերություն մյուս մեգա աստղերի՝ Տիմատին սնունդի հետ կապված հատուկ պահանջներ չունի և նախապես չի պահանջել, թե հյուրանոցի սենյակում ինչ պետք է լինի: Միակ բանը, ինչ նա նախընտրում է փորձել Երևանում, լոլիկով և վարունգով աղցանն է՝ համեմված մայոնեզով կամ թթվասերով: Իսկ այսօր ռեփերը հավով կամ տավարի մսով ապուր է համտեսել: Իսկ ինչ վերաբերում է ոգելից խմիչքներին, երգիչը ոչինչ չի պատվիրել: Այսպես ասած՝ հիմնական նախապայմանը նրա կողքին անվտանգության աշխատակիցների ներկայությունն է, ովքեր նրան ամենուր ուղեկցում են: Սակայն մեր աղբյուրը հայտնում է, որ այնպես չի լինում, որ, օրինակ, Տիմատին բարում լինի, և մյուս այցելուների համար բարը փակեն, քանի որ ռեփերը որոշել է մի գավաթ գինի խմել:
Նշենք, որ համերգից հետո Տիմատին համերգից հետո կամ գիշերը կամ հաջորդ առավոտյան կմեկնի Մոսկվա: