Մերկել․ Կարեւոր է, որ Գերմանիան ու Թուրքիան շարունակեն երկխոսությունը
МЕЖДУНАРОДНОЕԿարեւոր է, որ Գերմանիան ու Թորքիան շարունակեն երկխոսությունը Ինջիրլիկ բազայից բունդեսվերի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters-ը։
«Մենք Թուրքիայի հետ շատ ընդհանուր շահեր ունենք, այդ թվում տնտեսական հարաբերություններ, այնպես որ քննարկումներն անհրաժեշտ են»,- հայտնել է Մերկելը լրագրողներին այն բանից հետո, երբ Գերմանիայի կառավարությունը հաստատել է Ինջիրլիկ բազայից գերմանացի զինվորականների հեռանալու մասին։ Այսուհետ նրանք տեղակայվելու են Հորդանանի բազայում։
Բունդեսվերը թուրքական բազայից դուրս բերելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Անկարան մի քանի անգամ հրաժարվել է թույլատրել գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիկ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



