Սիրախաղն օգնում է նիհարել
ФОТОԳիտնականները բացահայտել են, որ սիրահարվածությունն ու թեթևակի սիրախաղը, անկախ մարդու տարիքից, նպաստում են նիհարելուն:
Նրանք պնդում են, որ կանայք կարող են տղամարդկանցից ավելի շատ նիհարել: Հայտնի է, որ սեքսը մեծ էներգիա է պահանջում և նպաստում է նիհարելուն, եթե այդ բացը չլրացվի ուժեղ սննդով: Մասնագետներն աշխարհի 17 երկրներում հետազոտել են 17-47 տարեկան կանանց և տղամարդկանց, որոնք զուգընկեր են փնտրել:
Պարզվել է, որ կանայք սիրախաղի վրա ավելի մեծ էներգիա են ծախսել, քան տղամարդիկ: Գիտնականները որոշել են, թե որքան էներգիա են ծախսում տղամարդիկ և կանայք, երբ զբաղվում են որևէ գործով: Այս տվյալները համեմատվել են այն մարդկանց տվյալների հետ, ովքեր պատրաստվել են գնալ կամ գնացել են ոչ սիրային, այլ գործնական տեսակցությունների և շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ առանց որևէ անձնական հետաքրքրության:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն կանայք, որոնք ձգտել են համակրած տղամարդու ուշադրությանն արժանանալ, ժամադրությանը նախապատրաստվելիս մեկ րոպեում ծախսել են 95 կկալ, տղամարդիկ` 70 կկալ-ից ոչ ավելի:
Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ կանայք ավելի տաքարյուն են, քան տղամարդիկ, իսկ սիրախաղը նրանց համար շատ ավելի հուզիչ իրադարձություն է, որն օգնում է նաև նիհարելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: