Քիմ Քարդաշյանը դավաճանել է իր սկզբունքներին ու սկսել ալկոհոլ օգտագործել
ФОТОՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել է, որ ատում է ալկոհոլի համն ու այն չի օգտագործում, սակայն վերջերս, կարծես թե, սկսել է սիրել:
Dailymail-ը գրում է, որ Բահեմյան կղզիներում հանգստանալու ընթացքում Քիմը հաճախ է ալկոհոլ օգտագործելիս լուսանկարվել: Լուսանկարներում հիմնականում Casamigos բրենդի ալկոհոլն է, որի սեփականատերերը Ջորջ Քլունին ու մոդել Սինդի Քրոուֆորդի ամուսինն են: Դեռ պարզ չէ, գուցե դրանք գովազդային լուսանկարներ են ու միտված են տարածել Casamigos բրենդը:
«Գիտեմ, որ Սինդին ըմպում է սա, այդ պատճառով էլ ես էլ եմ ըմպում»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է Քիմը:
Սակայն երկրպագուներից շատերը քննադատել են հեռուստաաստղին, քանի որ նա դեմ է գնացել իր սկզբունքներին ու սկսել է շատ ալկոհոլ օգտագործել: «Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործում: Քույրերս հաճախ են օգտագործում, այդ պատճառով էլ ես միշտ սթափ եմ մնում, որ օգնեմ նրանց: Ես ատում եմ ալկոհոլի համը»,- People ամսագրին տված հարցազրույցում ասել է Քիմը: