Օլիվեր Սթոունը Պուտինի մասին իր ֆիլմը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները կարգավորելու փորձ Է համարում
ОБЩЕСТВОԱմերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն իր ֆիլմը, որը նկարահանվել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք զրույցների հիման վրա, համարում Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները բարելավելու փորձ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռեժիսորն այս մասին հունիսի 7-ին պատմել Է Star Tribune թերթին:
«ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր Է հասկանալ մյուս տեսակետը»,- մեջբերում Է անում հրատարակությունը նրա խոսքից: «Ես շահագրգռված եմ հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու հարցում»,- հավելել Է Սթոունը: Պուտինը եւ Սթոունն անցկացրել են մի քանի զրույցներ, որոնց հիման վրա նկարահանվել Է չորսսերիանոց վավերագրական ֆիլմ: Այն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12 – 15-ը: Առայժմ եթեր են տրվել հարցազրույցի սոսկ մի քանի դրվագներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



