Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին
СПОРТԲելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատարների՝ Դեյվիդ Հոուելի և Դավիդ Անտոն Գուիջարոյի, դիմակայությունում ուժեղ գտնվեց Հոուելը և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Իվան Չեպարինովը և Անտոն Դեմչենկոն վաստակել են 6.5-ական միավոր և առաջատարին զիջում են կեսական միավորով: Մեր Արման Միքայելյանը 6 միավորով բաժանում է 4-18-րդ հորիզոնականները:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն -2017-ն ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



