Եթե Ձեզ հաճախ հանդիպում են այս կենդանիները, նշանակում է ձեզ հետ կոնտակտի մեջ են ուզում մտնել «վերևից»
ФОТОԿյանքը լի է հանելուկներով, որոնք մենք ոչ միշտ է, որ կարող ենք լուծել և հասկանալ: Հնում մարդիկ կենդանիներին ասոցացնում էին որոշակի իրադարձությունների հետ: Թռչուններն ու միջատները վեր էին ածվում խորհրդանիշների, որոնք չէր կարելի անտեսել: Մենք որոշեցինք ներկայացնել այն կենդանիների հավաքածուն, որոնք իրոք կարող են որևէ լուր հաղորդել ձեզ: Եթե դուք հաճախ եք նրանց հանդիպում, ապա ինչ-որ մեկը վերևից ձեզ ազդանշան է տալիս: Ահա թե ինչ են նշանակում դրանք.
Բազե
Եթե դուք հաճախ եք տեսնում այս թռչունը, նշանակում է, որ դուք կյանքից ստացել եք ինչ-որ մի դաս և այժմ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի:
Արծիվ
Նշանակում է, որ դուք պատրաստ եք բացել ձեր գիտակցությունը ինչ-որ նոր բանի համար: Մի հրաժարվեք գիտելիքներից:
Ագռավ
Եթե դուք հաճախ ագռավ կամ ագռավներ եք տեսնում, ապա դա նշանակում է, որ դուք պատրաստ եք բաց թողնել անցյալը և սկսել ձեր կյանքի նոր ցիկլը:
Բու
Ձեզ հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել կանխազգացողություններին և բնազդներին:
Կարմիր կարդինալ
Ազդանշան է այն մասին, որ ձեզ հետ փորձում է կապնվել ձեր մահացած մտերիմներից մեկը: Ավելի հաճախ արական սեռի:
Կապույտ ճայ
Իսկ ահա կապույտ ճայ նշանակում է նույն բանը, սակայն կանացի կողմից:
Միջատ աղոթարար
Դուք ինչ-որ բան եք բաց թողնում ձեր կյանքում: Դուք կարծես միտումնավոր ինչ-որ կարևոր բան եք անտեսում:
Մողես
Ձեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ: Դադարեք սնել ինքներդ ձեզ բացասական էմոցիաներով, փորձեք ավելի հաճախ թուլանալ:
Օձեր
Ձեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական կրքերին: Դա յուրաքանչյուր մարդու կյանքի կարևոր կողմն է:
Սարդ
նշանակում է, որ հոգիները փորձում են հաղորդագրություն ուղարկել ձեզ, որը խոսում է այն մասին, որ դուք պետք է ավելի ուշադիր լինեք ձեր իդեաներին և դրանք կյանքի կոչեք:
Ճպուռ
Դուք ճիշտ ճանապարհին եք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Զատիկ
Ակնարկում է, որ դուք հաստատուն քայլերով գնում եք դեպի ձեր նպատակը: Կանգ չառնեք:
Թիթեռներ
Հիշեցնում է ձեզ, որ պետք չէ մոռանալ սեփական ազատության մասին:
Գայլ
Խորհրդանիշն է այն բանի, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք շրջապատին: Հնարավոր է ինչ-որ մեկը խանգարում է ձեզ սկսել ձեր կյանքում մի նոր գլուխ:
Աղվես
Ակնարկում է, որ ձեզ հարկավոր է սովորել ոչ միայն աշխատել, այլ նաև թուլանալ: Չափազանց լրջությունը ձեզ ոչ մի օգուտ չի տա:
Ինչպես տեսնում եք, կյանքը տալիս է բազմաթիվ ակնարկներ և նշաններ: Պետք չէ անտեսել դրանք: Ուշադրություն դարձրեք թե ինչ է ձեզ շրջապատում և շարժվեք սրտի կանչով: