Միհրան Հարությունյանը Մոսկվայում կրակել է ընկերոջ վրա
ФОТОՀունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն, 28-ամյա Միհրան Հարությունյանը Մոսկվայում կռվի մասնակից է դարձել: Կռվի ընթացքում նաև հրազենային կրակոց են հնչել:
Life-ը հայտնում է, որ կռիվն ավարտվել է առաջին կրակոցից հետո: Կռվի մեկ այլ մասնակից՝ 34-ամյա Սամվել Ավեդյանը, ոտքից վիրավորվել է: Դեպքի վայր ոստիկանություն է ժամանել և պարզվել է, որ Միհարնի մոտ գրանցված տրավմատիկ ատրճանակ է եղել: Ի դեպ, և՛ Միհրանը, և՛ նրա հակառակորդը հավաստիացնում են, որ կրակոցը պատահաբար է եղել, երբ կռվի ընթացքում ինչ-որ մեկը դիպչել է ատրճանակին:
Ավեդյանը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Նա հրաժարվել է նաև Միհրանի դեմ դիմում ներկայացնել:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը հունահռոմենական ոճի ըմբշամարտիկ է, մինչև 66 կգ քաշային կարգում: 2016 թվականին Օլիմպիական խաղերում Միհրանը ներկայացրել է Հայաստանն ու երկրորդ տեղը զբաղեցրել: 2012 թվականին Հարությունյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել, 2013-ին` Հայաստանի: