Մորս մահից հետո կրկին սկսել եմ աշխատել. Վարդան Նահապետյանն անկեղծանում է երկարատև լռությունից հետո
ЛАЙФAsekose.am-ը գրում է.
«Վեց ամսվա դադարից հետո սկսել եմ կրկին աշխատել և վերադարձս կմեկնարկեմ ձայնասկավառակիս թողարկմամբ»,- Asekose.am-ին հայտնեց երգիչ Վարդան Նահապետյանը, ով առավել հայտնի է RazBoy մականվամբ: Երգիչը մեզ հետ զրույցում մանրամասներ պատմեց սպասվող ձայնասկավառակի, տեսահոլովակ նկարահանելու և մոր կորստից հետո վերականգնվելու մասին:
«Ձայնասկավառակիս թողարկումը վաղուց է, ինչ ծրագրավորել էի, սակայն հասկանալի պատճառով (խոսքը մայրիկիս կորստի մասին է) այն հետաձգվեց: Բայց հիմա, երբ կրկին ուժերս հավաքել եմ և սկսել եմ աշխատել, հավանաբար արդեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին այն ամբողջովին պատրաստ կլինի»,- պատմեց Վարդանը՝ նշելով,որ բավականին լուրջ թիմի հետ է աշխատում`կապված ձայնասկավառակի հետ, որը հավանաբար կկրի «RaBoy» անունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: