Նոր Արմավիրում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել
ОБЩЕСТВОԱրմավիր մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր երիտասարդ կին է ինքնասպանություն գործել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ ժամը 14:30-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:
Օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ աշխատում են դեպքի վայրում: «Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ կինն ուներ 1 և 4 տարեկան երկու երեխա, իսկ ամուսինը պայմանագրային զինծառայող է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



