Բարաք Օբաման նախագահության 8 տարիների ընթացքում նույն սմոքինգն է հագել
ЛАЙФԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, հետաքրքիր դրվագ է պատմել ամուսնու կյանքից . Օբաման նախագահության 8 տարիների ընթացքում բոլոր հանդիսավոր միջոցառումներին նույն սմոքինգն ու նույն կոշիկներն է հագել:
Միշել Օբաման կատակել է, թե լուսանկարիչները այս տարիների ընթացքում ոչ մի դետալ իր արդուզարդից բաց չեն թողել՝ լուսանկարելով իր ողջ զգեստապահարանը, բայց ոչ ոք գլխի չի ընկել, որ 8 տարի շարունակ Բարաք Օբաման նույն հագուստով և նույն կոշիկներով է գալիս միջոցառումներին:
Միշելն ավելացրել է, որ իր ամուսինը հպարտանում էր, որ 10 րոպեում է պատրաստվում ցանկացած միջոցառման և միշտ շտապեցնում էր իրեն, երբ ինքը երկար զարդարվում էր հայելու մոտ:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



