Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ
ЛАЙФԱյսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հերքեց լուրի իսկությունը.
«Ես որեւէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասաց ըմբիշը:
Միհրան Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ իր մոտ զենք չի եղել.
«Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակեց նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



