«Փորձելու եմ լինել բնական և դրական». Լյուսի Հայրապետյանը նոր կարգավիճակով է ներկայանալու
ФОТОLife.tert.am-ը գրում է.
«Բարև, Երկիր» առավոտյան ժամանցային-տեղեկատվական հաղորդաշարի ստեղծագործական թիմին է միացել մոդել, դերասանուհի Լյուսի Հայրապետյանը: Նրա առաջին եթերը այս շաբաթ օրն է` հունիսի 10-ին: Նա առավոտյան ծրագիրը կվարի հաղորդավար Վրույր Թատևոսյանի հետ։ Tert.am Life–ի հետ զրույցում Լյուսին պատմեց, որ հաղորդումը վարելու առաջարկը ստացել է «Երկիր մեդիա» հեռուստատեսությունից, որից հետո մասնակցել է քասթինգի։ Փորձնական փուլերը հաղթահարելուց հետո նախագծի ստեղծագործական մասը ընտրել է իրեն։
«Լսել եմ, որ քասթինգում փորձառու հաղորդավարներ են եղել։ Շնորհակալ եմ ու զգացված, որ փորձնական փուլից մի քանի օր անց զանգեցին և ասացին, որ ես եմ վարելու առավոտյան ծրագիրը։ Հունիսի 10–ին դրական եմ տրամադրված։ Լարվածություն կա, բնական է, բայց պրոֆեսիոնալ գործընկերներիս`Ժակի, Լուլուի, Վրույրի, ինչպես նաև ժամանակի ընթացքում ինքնազարգացման շնորհիվ կկարողանամ հաղթահարել աշխատանքի բարդությունները»,–ասաց Լյուսին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: