Երգիծական դերասանին ահաբեկչի հետ են շփոթել
ОБЩЕСТВОՓարիզից Մարսել ուղեւորվող արագընթաց գնացքում անհեթեթ դեպք է տեղի ունեցել: Երգիծական դերասանին ահաբեկչի հետ են շփոթել:
BBC-ն հայտնում է, որ զուգարանի մոտով անցնելիս գնացքի հսկիչը լսել է gun եւ weapon (ատրճանակ եւ զենք) բառերը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ոստիկանների վրա հարձակման հաջորդ օրը: Այդ պատճառով հսկիչը ենթադրել է, որ այս բառերը ոչ մի լավ բան չեն խոստանում:
Տղամարդուն զուգարանից հանել են, գնացքից իջեցրել եւ հարցաքննել: Պարզվել է, որ նա Փարիզի թատրոններից մեկի 35-ամյա դերասանն է, որը զուգարանում փակված իր դերն է փորձել: Տղամարդը նշել է, որ չի ցանկացել մյուս ուղեւորներին անհանգստացնել, այդ պատճառով որոշել է փորձեր անել զուգարանում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



