Հին աշխարհի անհայտ ճարտարապետական գլուխգործոցները
ЛАЙФՄեր մոլորակի պատմական տեսարժան վայրերի մեծ մասը ամեն տարի այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: Սակայն տրորված արահետներից այն կողմ կան հնագույն հուշարձաններ, որոնք արժանի են ուշադրության:
Past.am-ը ներկայացնում է գլուխգործոցներ, որոնք այսօր իրենց ճարտարապետական լուծումներով մեծ արժեք են ներկայացնում:
Դերինկույու, Թուրքիա

Գտնվում է Թուրքիայի Դերինկույու քաղաքի մոտ՝ Ստամբուլից 750 կմ հեռավորության վրա, Կապադովկիայի Նևշեխիր նահանգում՝ գետնի տակ, գտնվում է հնագույն քաղաք-քարանձավ, որն աշխարհում ամենամեծն է:
Ստորերկրյա համալիրը կառուցվել է Քծա 7-8-րդ դարերում՝ տեղացիներին քոչվորներից պաշտպանելու համար:
Կառուցված են 600 դռներ, որ տանումեն դեպի խորքը, 15 հազար օդափոխիչ համակարգեր, գինու մառաններ, թունելների, մուտքերի ու միջանցքների բարդ համակարգեր: Այդտեղ կարող էր թաքնվել 20 հազար մարդ՝ անասունների հետ միասին:
Նան-Մադոլ, Միկրոնեզիա

Այս խորհրդավոր քաղաքը կառուցվել է 1200 թվականին արհեստական արշիպելագում:
Այն մինչ օրս քիչ հայտնի տեսարժան վայր է իր գտնվելու դիրքի պատճառով՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոն՝ Ֆիլիպիններից ավելի քան 3600 կմ արևելք:
Նան-Մադոլը երևի թե եղել է Միկրոնեզիայի էլտայի բնակելի համալիրը:
Բաալբեկ, Լիբանան

Գտնվում է Բեկաա հովտում՝ Լիբանանի արևելյան հատվածում: Քաղաքը բնակեցվել է մոտ 9 հազար տարի առաջա, գրավել է հնագույն ժողովուրդների՝ հռոմեացիների, փյունիկիացիների, հույների ուշադրությունը:
Հայտնի է որպես հնագույն համալիր՝ մեծ ծիսական շինություններով, որ նվիրված են հնագույն աստվածներին՝ Բաքոսին, Վեներային, Յուպիտերին:
Նյուգրանժ, Իռլանդիա

Նյուգրանժի մեծ, կլոր գմբեթը գտնվում է Միտ դքսությունում, այն կառուցվել է ավելի քան 5 հազար տարի առաջ՝ Քծա 3200 թվականին:
Այն իռլանդական ֆոլկլորի մաս է համարվում ու համարվում է մեգալիթական ճարտարապետության կարևորագույն գլուխգործոց Եվրոպայում: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Էլլորայի ու Աջանտայի անձավային տաճարները, Հնդկաստան

Էլլորայի անձավային տաճարական համալիրը համարվում է Հնդկաստանի քարանձավային ճարտարապետության բարձրակետը:
34 քարանձավները Չարանանդրի բլրի մեջ փորվել են VI-IX դարերում:

Բուդդայական արվեստի գլուխգործոցը:




