Խրուշչովի թոռնուհին Մոսկվայում զոհվել Է Էլեկտրագնացքի անիվների տակ
ОБЩЕСТВОՆիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել Է՝ ընկնելով Էլեկտրագնացքի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Հունիսի 8-ի առավոտյան 77-ամյա Յուլյա Խրուշչովան զոհվել Է «Միչուրինեց» կառամատույցում՝ ընկնելով Էլեկտրագնացքի տակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Միջադեպը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:35-ին, ճշտել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ տարեց կինը երկաթուղային ճանապարհն անցել Է դրա համար չնախատեսված տեղում:
Յուլյա Խրուշչովան Լեոնիդ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդու դուստրն Է: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Խրուշչովն անհայտ կորել Է, Նիկիտա Խրուշչովը որդեգրել Է թոռնուհուն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



