Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանի ահաբեկչության հետևում դժվար է ԴԱԻՇ–ին տեսնել

МЕЖДУНАРОДНОЕ
Երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Իրանում Իմամ Խոմեյնիի և Իսլամական խորհրդարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են 17, վիրավորվել` 39 իրանցիներ: Եվ նայած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն իր պաշտոնական հայտարարության մեջ Սաուդյան Արաբիային մեղադրեց պատահածում: Պակասն էլ լրացրեց Իրանի անվտանգության նախարար Մահմուդ Ալավին, որը լրագրողներին տված հարցազրույցում պարզաբանեց, թե շատ շուտով կհրապարակվեն ահաբեկչական գործակալների լուսանկարներն ու տվյալները՝ հավելելով, թե արդեն իսկ մի խումբ անձինք են գործով ձերբակալվել: «Սա հակաիրանական առաջին ահաբեկչական նախագիծը չէր. վերջին մեկ–երկու տարվա ընթացքում մենք ավելի քան հարյուր ահաբեկչական գործողություն ենք չեզոքացրել՝ նախքան դրանց գործադրվելը»,– հայտարարեց նախարարը՝ այդկերպ ժխտելով այն տեսակետը, թե Իրանը դադարել է ահաբեկչությունները կանխարգելող երկիր լինել:
 
Իսկ ո՞վ կարող էր այս ամենի թիկունքում լինել՝ կհարցնեք: Ուղիղն ասած՝ դեռ շատ բան պարզ չէ, բայց ակնհայտ է, որ 2010–ի դեկտեմբերի 15–ից ի վեր՝ սա երկրորդ խոշոր ահաբեկչությունն էր մեր հարևան երկրում: Այն ժամանակ Սիստան և Բելուջիստանի Չեխբեխար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում 39 մարդ էին զոհվել, և պատասխանատվությունը սունիական Ջունդալլա անջատողական կազմակերպությունն էր ստանձնել, որի հետ կապված՝ վերջերս շատ է խոսվում սաուդա–ամերիկյան շփումների ու ֆինանսավորման մասին: Հետևաբար, շատ հնարավոր է, Իրանի ղեկավարությունը հենց այս կազմակերպությանը նկատի ունի՝ գործին առնչվող գործակալներ ասելով: Մյուս կողմից էլ՝ Ջունդալլան Իրանի տարածքում գործող միակ ծայրահեղական խմբավորումը չէ: 1989–ից սկսած՝ Իրանում իր ահաբեկչական ակտերով հայտնի է նաև ձախ իսլամիստների Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը կամ Մոջահեդին– է Խալը, որի աջակցելում Իրանը Իսրայելին ու ԱՄՆ–ին է մշտապես մեղադրել, և առանձին փաստեր իսկապես էլ այդ մասին են վկայում (իրանական աղբյուրներից վերանանք. ամերիկյան Foreign Policy–ն 2012–ին գրեց, թե Իսրայելի Մոսադը փորձել է հավաքագրել այս խմբավորման անդամներին՝ Իրանում հեղաշրջում կազմակերպելու նպատակով, ինչն այդ ժամանակ որևէ մեկի կողմից չհերքվեց, իսկ դրանից անմիջապես հետո ԱՄՆ պետդեպարտամենտը հանեց նրան ահաբեկիչների ցանկից, ինչից հետո ԿՀՎ նախկին սպա Ռոբերտ Բերը խոստովանեց ԱՄՆ–մոջահեդներ կապի մասին): Եվ քանի որ վերջերս Washington Post թերթն էլ իր հերթին գրեց, թե 2016–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկեր, Ներկայացուցիչների պալատի էքս–խոսնակ Նյուտ Գինգրիչն է հանդիպել ու սրանց հետ քննարկել Իրանում իշխանափոխության կազմակերպման հեռանկարները, չի բացառվում, որ իրականում ԴԱԻՇը սոսկ գլուխ է գովել, և կատարվածի հետևում ներսի մոջահեդները կանգնած լինեն, կամ նույնիսկ պակիստանյան ծագմամբ գրոհայինների Ջայշ–ալ Ադլ խմբավորումը, որին հստակորեն Սաուդյան Արաբիան է հովանավորում Սիստան–Բելուջիստանում:
 
 
Ճիշտ է՝ Իրանում այլ խմբավորումներ էլ կան, այդ թվում՝ քրդական ՓԵԺԱԿ–ը, բայց եթե Իրանի հետախուզությունը խոսում է սաուդիների առնչության մասին, իսկ մամուլը հիշատակում է նախօրեին Արաբիայի ԱԳ նախարարի ելույթը, որում նա կոչ արեց պատժել Իրանին, ուրեմն, անկրակ ծուխ չի լինում: Ի վերջո, նույն ԴԱԻՇ–ը դեռ 2015–ին էր Իրանի Խորասանի վիլայեթն իսլամական պետության մաս հռչակել, բայց Խորասանը ցայսօր իր տեղում է, և արդեն վեց տարի տևող սիրիական պատերազմին զուգընթաց, որին նաև Իրանն է ներգրավված, ԴԱԻՇ–ն Իրանում այդպես էլ չկարողացավ որևէ խոշոր ահաբեկություն հեղինակել, իսկ դրա իրանյան ղեկավար Աբու Աիշա ալ–Քուրդին, իրական անունով՝ Ֆադել Բադրը, Քերմանշահ նահանգում մի շաբաթ միայն կարողացավ հանգիստ կյանք վարել. հետախուզությունը նրան շատ արագ ու հեշտությամբ չեզոքացրեց:
 
Գոհար Սիմոնյան
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха