Սպանդանոցների ստեղծման հնարավորություններ
ОБЩЕСТВОԵրեկ ՀՀ Կառավարության նիստում, անդրադառնալով հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությանը՝ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշեց. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը:
Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն»:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների Գյուղատնտեսության նախարարներին 1–ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



