Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է լոռեցի և մարտունեցի դպրոցականների
ОБЩЕСТВОԵրևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը հրավիրված Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի տասնյակ երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ողջունել է լոռեցի և մարտունեցի դպրոցականներին և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում են գտնվում նաև ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջաններից ժամանած տասնյակ երեխաներ:
Փոքրիկները կիսվել են տոնական Երևանում ստացած տպավորություններով և շնորհակալ եղել իրենց Երևան այցելելու հնարավորություն ընձեռելու համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



