Անկարայի ահաբեկչությունից հետո Էրդողանը հանդիպումներ կունենա ուժային կառույցների ղեկավարների հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով չեղյալ է համարել Թուրքմենստան նախատեսված այցը, հոկտեմբերի 12-ին մի շարք կարևոր հանդիպումներ կունենա ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանը նախ կհանդիպի երկրի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքի հետ, ապա կընդունի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Ավելի ուշ նախատեսվում է նախագահի հանդիպումը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ, որի ժամանակ ահաբեկչությունից բացի կքննարկվի նաև Ռուսաստանի կողմից օդային սահմանը խախտելու միջադեպին առնչվող հարցեր: Ավելի ուշ արդեն Էրդողանը կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



