«Թղթի կտորը հարաբերություններին արժեք ու իմաստ չի տալիս». Շակիրան անկեղծ պատմել է իր ու Պիկեի հարսանիքի մասին
ФОТОԵրգչուհի Շակիրան պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին առաջին անգամ հայտնել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն:
«Հարսանիք է լինելու: Ես տեսնում եմ Շակիրային որպես իմ կին, ու նա համաձայն է դրան»,- ասել է Ժերարը հարցազրույցներից մեկը ժամանակ:
Tochka-ն գրում է, որ այժմ Շակիրան է խոսել առաջիկա հարսանիքի մասին:
«Երկու երեխաների առկայությունն արդեն թույլ է տալիս, որ ինձ ամուսնացած կին զգամ: Մեր կյանքն ու կարիերան ամբողջությամբ միահյուսված են: Չեմ կարծում, որ թղթի կտորը հարաբերություններին իրոք ինչ-որ արժեք ու իմաստ է տալիս»,- ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ երգչուհին ու ֆուտբոլիստն արդեն 7 տարի է միասին են ապրում: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, քանի որ մեծ տարիքային տարբերություն ունեն՝ Շակիրան Ժերարից 10 տարով մեծ է: