Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆն Զայբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման օրակարգում կլինի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում և փախստականների ճգնաժամի հարցը: Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Անկարայի ահաբեկչությունը քննադատող հայտարարությամբ: Նա կատարվածը հայտարարել էր «ժողովրդավարության և խաղաղության դեմ իրականացված վախկոտ քայլ»:
Հատկանշական է նաև, որ օրեր առաջ կրկին դեմ էր հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



