Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ նրա պաշտպանությամբ
ОБЩЕСТВОՀայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ նրա պաշտպանությամբ։ BBC-ն գրում է, որ ամերիկացի Սամանտա Գեյմերը, որի հետ Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել, երբ նա 13 տարեկան էր, Լոս Անջելեսի դատարանին խնդրել է կարճել հանցագործության գործը։ Այս մասին հաղորդել է Պոլանսկու փաստաբանը՝ Գարլանդա Բրաունան։
Նրա խոսքով՝ կինը հոգնել է արդեն 40 տարի շարունակվող գործից եւ ցանկանում է, որ ամեն ինչ ավարտվի։ Սակայն նրա խնդրանքը չի նշանակում գործի ավտոմատ կարճում։ Նման որոշում պետք է ընդունի դատավորը։
Ուրբաթ Գեյմերն առաջին անգամ հրապարակայնորեն հանդես կգա գործի շրջանակում։
1977 թվականին Ռոման Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ, երբ նրան լուսանկարել է Vogue ֆրանսիական պարբերականի համար։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



