Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երեխայիս չեմ արգելում հոր հետ շփվել». Աիդա Սարգսյանը` նախկին ամուսնու հետ հարաբերությունների և ամերիկյան կյանքի մասին

ФОТО

Tert.am Life–ը գրում է.

Երգչուհի Աիդա Սարգսյանը  7 ամիս է, ինչ դստեր հետ բնակվում է ԱՄՆ–ում։ Նա առաջիկա տարիներին կմնա Միացյալ Նահանգներում, բայց խոստանում է այդ ընթացքում հաճախակի վերադառնալ Հայաստան։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու հետ։ Նրա հետ զրուցել ենք ամերիկյան յանքի, գործունեության և դստեր ապագայի մասին։

–Աիդա, ի՞նչն էր պատճառը, որ մեկնեցիք ԱՄՆ։

–Ինչ–որ հատուկ պատճառ չկա։ Ես հաճախ եմ գնում–գալիս։ Եղբայրներս ու հարազատներս Ամերիկայում են։ Երկու տեղում էլ արտոնություն ունեմ։ 

–Մշտական բնակությա՞ն եք մեկնել։

–Չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին, քանի որ ինքս էլ չգիտեմ, որտեղ կբնակվեմ մշտական։ Առայժմ այստեղ ենք մնալու։ 4 ամիս է` աղջիկս դպրոց է գնում, ես էլ եմ դասերի գնում։ Հուլիսի 14–ին վերադառնալու ենք Հայաստան։ Ամառային արձակուրդները Երևանում կանցկացնենք։

–Ձեր դուստրը արդեն հարմարվե՞լ է այդտեղի կյանքին։

–Բնականաբար, չի հարմարվում, քանի որ Հայաստանում մանկությանն ուրիշ է։ Այստեղ ամեն ինչ սահմանափակ է։ Ինքն էլ, լինելով շփվող, ընկերասեր երեխա, կարոտում է Հայաստանը։

–Նշեցիք, որ Լանան արդեն դպրոց է հաճախում։ Ինչպե՞ս է սովորում։

–Շատ լավ է տիրապետում լեզվին։ Միակ հայուհին է դասարանում։ Արդեն 4 ամիս է` հաճախում է դպրոց և ոչ մի անգամ չեմուչում չի արել, չի խեղճացել։ Օտարերկրացիներին հավասար համառորեն սովորում է։ Տնօրինության կողմից շատ եմ նամակներ  ստացել, որ աղջիկս շատ լավ է սովորում։

–Ըստ Ձեզ` կրթության մակարդակը որտե՞ղ է ավելի բարձր։

Հայաստանում կրթության մակարդակն ավելի բարձր է։ Երբ աղջիկս Ամերիկայում նոր էր հաճախում դասերի, ասաց` մամա ջան, գիտե՞ս առաջին դասարանի դասեր ենք անցնում։ Ինքս էլ, երբ իր հետ դասերը պատրաստելիս նկատում եմ, որ նա արդեն անցել է դա Հայաստանում։ Չգիտեմ, միգուցե, հետագայում բարդանա, բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի բարդ է սովորելը։

–Ի՞նչ է ուզում դառնալ Ձեր դուստրը։

–Ինչպես բոլոր երեխաները, աղջիկս էլ մի քանի երազանքներ ունի։ Շատ է սիրում դիզայնով զբաղվել։ Ինքն իր համար գեղեցիկ բաներ է ստեղծում։ Լեգոների օրիգինալ տարբերակը հավաքում է, հետո  փորձում քանդել, ինչ–որ նոր բան ստեղծել։ Ինքն էլ միշտ ասում է `մամա ջան, չգիտեմ դիզայներ դառնամ, ի՞նչ դառնամ։ Ձայնային տվյալներ էլ ունի։ Իհարկե, երաժշտական դասերի կուղարկեմ, բայց ոչ նրա համար,որ ես երգչուհի եմ, ուրեմն նա էլ պետք է այդ ոլորտը ընտրի։ Ինքն իր ցանկությամբ պետք է մասնագիտություն ընտրի, պարզապես, երաժշտությունը, բացի մասնագիտությունից նաև հոգևոր արժեք է։

–Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվել այս 7 ամսվա ընթացքում։ Նշեցիք, որ դասերի եք գնում։ Կմանրամասնե՞ք։

–Ամերիկայում նույնպես երգարվեստով եմ զբաղվում։ Քոլեջ եմ գնում` լեզուն սերտելու համար։ Պատանեկությանս երազանքն եմ իրականացնում և հաճախում եմ բժշկության արագացված դասընթացների։ Ուզում եմ բժշկուհի դառնալ։ Դասընթացը կտևի 4 տարի։ Առաջին տարին գերազանց եմ ավարտել։ Չեմ կարող հստակ ասել` ինչպես կդասավորվի ապագաս, բայց եթե լեզվին լավ տիրապետեմ, ինչու ոչ, նաև այդ ոլորտում քայլեր կանեմ։

–Աիդա, 42 տարեկան եք։ Ձեր տարիքում շատերն ավելի պասիվ կյանքով են նախընտրում ապրել։ Ձեզ համար դժվար չէ՞ նոր միջավայրում զրոյից սկսել ամեն ինչ։

–Ոչ։ Այստեղ կապ չունի` քանի տարեկան ես, եթե ունես ցանկություն և երազանք, ցանկացած ժամանակ կարող ես իրականացնել։ Ինձ հետ սովորում են բավականին մեծ տարիքի մարդիկ։ Նրանք իրենց չեն համարում սպառված։ Ընդհակառակը` վայելում են իրենց կյանքի ամեն էտապը։ Հայաստանում 30–ից հետո մարդիկ իրենց թոշակառու են համարում։ Այդ առումով ողջունում եմ այստեղի մտածելակերպը` կապ չունի քանի տարեկան ես։ Ինքս ակտիվ, էներգիայով լի անձնավորություն եմ։ Երբեք չեմ սահմանափակվել նրանով, ինչին հասել եմ։ Երբեք ուշ չէ նոր բանով զբաղվելու համար։ Ամերիկան քեզ շատ հնարավորություններ է տալիս։ Միայն թե լեզվին լավ տիրապետես։

Շարունակությունը՝ այստեղ

Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами