«Ոչնչի չհավատալով` ակնկալիքներ չեք կարող ունենալ». Գալուստ Սահակյանը՝ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին
ПОЛИТИКАԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հավատալ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությանը և նոր միայն ակնկալիքներ ունենալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու՝ Ազգային ժողովի որոշմանը, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իր գործընկերները մանրամասն խոսել են այդ մասին, որին ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ մարմինը նոր բեռ չի լինի հարկատուների վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ հավատացեք, որ ակնկալիքներ ունենաք: Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ չեք կարող ունենալ»:
Պատգամավորին դուր չեկավ հարցը, թե կլինե՞ն «խոշոր գործիչներ», ովքեր կպատժվեն հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հետևանքով:
«Դրանք մանր, փոքր հարցեր են: Նոր պատգամավորներ են եկել, այդ հարցերը նրանց տվեք»,– ասաց Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



