Ամեն ինչից վեր, ես օպերային երգիչ եմ. Ահա, թե ինչի շնորհիվ են մարդիկ ինձ հիշելու. Լուչանո Պավարոտին կդառնար 80 տարեկան
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
80 տարի առաջ այս օրը ծնվել է հայտնի իտալացի օպերային երգիչ, տենոր Լուչանո Պավարոտին:
Պավարոտիի անունը լայնորեն հնչեց աշխարհում, երբ նա ելույթ ունեցավ 1990 թ-ի ֆոտբոլի աշխարհի գավաթի ժամանակ` կատարելով «Nessun Dorma» երգը: Դրանից հետո` «Երեք տենոր» նախագծի շրջանակում, Պավարոտին սկսեց համագործակցել Պլաչիտո Դոմինգոյի և Խոսե Կարերասի հետ: Երաժշտական լեգենդներն իրենց համատեղ ելույթները շարունակեցին մոտ 15 տարի:
2004 թ-ին Լուչանոն հրաժեշտ տվեց իր բեմական գործունեությանը: Պավարոտին մահացել է 2007 թ-ին` քաղցկեղից:
Լուչանո Պավարոտին ասել է.
«Ինձ համար երաժշտություն ստեղծելն աշխարհի ամենաերջանիկ պահն է: Այն զգացմունք արտահայտելու լավագույն միջոցն է»:
«Ես կարծում եմ, որ եթե երեխաները փոքր տարիքից չեն շփվում երաժշտության հետ, նրանց կյանքում ինչ-որ բան հաստատ պակաս է ընթանում»:

«Կարդալով երաժշտություն սովորելը նման է համացանցով սեր բացատրելուն»:
«Ո՞վ է ասել, թե երաժշտությունը ստեղծված է միայն բարձր խավի համար: Կներեք` երաժշտությունը բոլորինն է»:
«Ամեն ինչից վեր, ես օպերային երգիչ եմ: Ահա, թե ինչի շնորհիվ են մարդիկ ինձ հիշելու»:
«Պավարոտի կոչվելը ոչ միշտ է առավելություն…»

«Լավ ձայն ունենալ դեռ չի նշանակում լինել լավ երգիչ»:
«Երաժշտություն լսելու համար ուղեղ ունենալ, առանձնապես, պետք չէ»:
«Օպերան արվեստի ամենակարևոր դրսևորումներից է: Բոլորը պետք է դա գնահատեն»:
«Մեր աշխատանքը մի անկեղծ աշխարհ է: Այստեղ մենք չենք կարող կեղծել»:
Սյունե Առաքելյան



