Սպիտակ տունը չի հաստատել Թրամփի ու Պուտինի հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕՀամբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից:
Մեկնաբանելով Bloomberg-ի կողմից տարածված տեղեկությունը՝ Սպիտակ տնից հայտնել են, որ այդ հաղորդագրությունը ճիշտ չէ: «Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը:
Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



