Հիպերտոնիան և դրանից բխող հետևանքները
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հիպերտոնիան և դրանից բխող հետևանքները.
Երկիր մոլորակի բնակչության գրեթե 1/5-րդ մասը տառապում է հիպերտոնիայով: Սովորաբար արյան ցածր ճնշումը ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը: Ժողովրդի մեջ ընդունված է հիպոտոնիան «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

Հիպոտոնիկ են համարվում այն տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, երբեմն նույնիսկ` ուշագնացությունը:

Հիպոտոնիկները գերզգայուն են պայծառ լույսի ու բարձր ձայնի հանդեպ: Արյան ցածր ճնշում ունեցող կանանց մոտ հաճախ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, իսկ տղամարդկանց մոտ խնդիրներ են առաջանում պոտենցիայի հետ կապված:
Եթե արդեն հիվանդությունը հայտնաբերված է, չարժե լիտրերով սուրճ խմել: Ավելի լավ է փորձել գտնել հիվանդության բուն պատճառը: Հիպոտոնիայի պատճառ կարող են հանդիսանալ, օրինակ` սակավարյունությունը, հեպատիտը, տասներկումատնյա աղիքի խոցը, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի ու նյարդային հիվանդությունները:

Գոյություն ունեն միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է պայքարել ցածր ճնշման դեմ: Կարիք չկա լիտրերով սուրճ խմել, բայց 1 գավաթ սուրճը, այն էլ վաղ առավոտյան, անհրաժեշտ է: Այն կարելի է համատեղել մի փոքր կտոր պանրի հետ: Բժիշկները հիպոտոնիկներին խորհուրդ են տալիս օրվա կտրվածքով սովորականից 2 բաժակ ավելի ջուր խմել, ինչը կնպաստի, որ ճնշումը պահպանվի նորմայի սահմաններում:
Անի Գևորգյան
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



