Թուրքիայից արտաքսված լրագրողը վերադարձել է Ֆրանսիա
ОБЩЕСТВОԹուրքիայի Հասանքեյֆ բնակավայրում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը մեկ ամիս պահվելուց հետո վերջապես արտաքսվել է Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Դեփարդոնին Շարլ դը Գոլ օդանավակայանում դիմավորել են մեծ թվով ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը:
Օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դեփարդոնն ասել է, որ պաշտոնական Անկարան իրեն ձերբակալելով, ապա արտաքսելով երկրից ուղերձ է հղել լրագրողներին: «Կարծում եմ, որ նրանց նպատակը Թուրքիայի հարավ-արևելքում լուրեր պատրաստող թուրք ու օտարերկրյա լրագրողներին ուժեղ ուղերձ հղելն էր»,- նշել է նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



