«Ալաշկերտ»-ը վերսկսեց մարզումները
СПОРТԿարճատև դադարից հետո Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները սեփական ստադիոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը թեթև մարզում անցկացրեց, հունիսի 11-ին կմարզվի ամբողջական կազմով, իսկ գիշերը կմեկնի Մինսկ` 10-օրյա ուսումնամարզական հավաքի:
Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները կհանգրվանեն Victoria Olimp Hotel Minsk հյուրանոցում և մարզումները կանցկացնեն հարևանությամբ գտնվող բնական խոտածածկով խաղադաշտում: Նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Երկու դեպքում էլ «Ալաշկերտի» մրցակիցները կլինեն Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչներ:
Հունիսի 15-ին թիմը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



