ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտներում ԱԱՀ-ն ավելացել է 10,5 տոկոսով
ЭКОНОМИКАՀՀ պետական բյուջեն 2017 թվականի հունվար-ապրիլին հարկային եկամուտների և պետական տուրքերի 35.5%-ն ապահովել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, այն կազմել է շուրջ 129 մլրդ դրամ և 10.5%-ով կամ 12.3մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 53.8մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 75.2մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: ԱԱՀ-ի աճը պայմանավորված է ինչպես ներքին շրջանառությունից ստացված, այնպես էլ մաքսային սահմանին գանձված միջոցների աճով:
Նշված երկու աղբյուրներից էլ արձանագրվել է մուտքերի 10.5% աճ՝ համապատասխանաբար7.2 մլրդ դրամով և 5.1 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում 102.9 մլրդ դրամ են կազմել եկամտային հարկից ստացված մուտքերը՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 28.3%‑ը և 4.1%‑ով կամ 4.1 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: