«Անհավատալի է այն, ինչ զգում եմ». Սիլվա Հակոբյանն առաջին անգամ խոսել է ամուսնության մասին (ֆոտո) Tert.am Life
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Ինչչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր ամուսնանում է։ Նա և Նորայր Մանուկյանը միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի սուրբ Հռիփսիմե եկեղեցում, փոխանակվել ամուսնական մատանիներով և խոստացել հավերժ սիրել իրար։
Սիլվան չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։ Նա մեկ անգամ է բացառություն արել և Tert.am Life–ի հետ խոսել իր ու Նորայրի հարաբերությունների մասին։ Հարսանիքի մասին բացառիկ անդրադարձը ևս Սիլվան վստահել է Tert.am Life–ին։ Երգչուհին խոսել է զգացողությունների մասին և լուսանկար տրամադրել կյանքի կարևորագույն օրվանից։
Սիլվան և Նորայրը համեստ հարսանիք են կազմակերպել, որին ներկան են միայն ամենամտերիմ մարդիկ։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչուհին նշել էր, որ չի կարևորում մեծ հարսանիքը, ավելի մեծ նշանակություն ունի իսկապես երջանիկ լինելը։ Այսօր կայանալիք փոքրիկ խնջույքից հետո զույգը կմեկնի մեղրամսի։
Երգչուհին նախընտրել է սպիտակ նուրբ զգեստ, իսկ գլխին ունեցել է ծաղկե պսակ։
Պսակի արարողությունից հետո երջանիկ նորահարսն ասաց, որ շատ հուզված է։ «Անհավատալի է այն, ինչ հիմա զգում եմ։ Շատ հուզված եմ, միաժամանակ, մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ կյանքումս նոր փուլ է սկսվում։ Հուսով եմ` ընտանեկան կյանքում էլ երջանկությունը միշտ կուղեկցի ինձ ու Նորոյին»։
Շարունակությունը՝ այստեղ: