Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկական տաղավարը գրավել է Պեկինի միջազգային բարեգործական տոնավաճառի այցելուներին

ОБЩЕСТВО

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Պեկինում հոկտեմբերի 11-ին անցկացվել է «Սերը սահման չի ճանաչում» խորագրով ամենամյա միջազգային բարեգործական տոնավաճառ, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Չի նաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված շուրջ 100 դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ:

Բացման արարողությունից հետո նախարար Վան Յին այցելել է մի քանի երկրների` այդ թվում հայկական տաղավար: Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն արտաքին գործերի նախարարին է ներկայացրել այնտեղ ցուցադրված ապրանքատեսականին, այդ թվում հայկական կոնյակը, գինին, ազգային տարատեսակ ուտեստները, հուշանվերները, Հայաստանի մասին պատմող գրքերն ու տպագիր նյութերը, որոնց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է տոնավաճառի հիմնադրամին:

Նախարար Վան Յին Չինաստանի կառավարության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնել բարեգործական ամենամյա այս նախաձեռնությանը ՀՀ դեսպանության` արդեն ավանդույթ դարձած ակտիվ մասնակցության համար:

Բարեգործական տոնավաճառի այս տարվա հասույթն ուղղվելու է Չինաստանի Յուննան նահանգի գյուղական շրջանների դպրոցների ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավելու գործին:

Հոկտեմբերի 7-11-ը Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, ուր ներկայացված են եղել Չինաստանի և տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործություններ: Մշակութային կազմակերպությունների և նկարիչների միությունների հետ մեկտեղ ցուցահանդեսի կազմակերպիչներն առանձին տաղավարներ են տրամադրել նաև Պեկինում հավատարմագրված մի քանի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, այդ թվում՝ Չինաստանում ՀՀ դեսպանությանը: Վերջինիս աջակցությամբ այստեղ ցուցադրվել են հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր ԴերոÕ �անի քսանից ավելի կտավներ: Հատկանշական է, որ այցելելով Չինաստանի տարբեր քաղաքներ և ոգեշնչվելով տեղի հարուստ մշակույթով ու բնապատկերներով՝  հեղինակին հաջողվել էր ստեղծել հայկական կերպարվեստի հարուստ ավանդույթներով ու հայկական բնապատկերներով համադրված չինական մոտիվներով ստեղծագործությունների շարք: Տաղավարում ներկայացվել են նաև Հայաստանի մասին պատմող գրականություն, Հայաստանի զբոսաշրջային ոլորտը գովազդող նյութեր, հուշանվերներ:

Հայկական տաղավարի ներկայացման արարողությանը մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչներին, չին արվեստագետներին ու այցելուներին, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրել է հայկական կերպարվեստը, մշակույթը և պատմությունը, հայ-չինական մշակութային կապերը, ինչպես նաև հայ-չինական պատմական առնչությունները: Դեսպանը խոսել է նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների, դրանց ամրապնդման ու զարգացման մասին՝ կարևորելով մշակութային շփումներն ու փոխանա կումները:

Հայկական տաղավարն արժանացել է այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества