Առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու գաղտնիքը
ФОТОԳարնան սկսվելու հետ մեկտեղ սկսում է թեփոտել դեմքի մաշկը: Ոմանց մոտ դեմքի առանձին հատվածն է թեփոտում, ոմանց մոտ` ամբողջ դեմքը: Մասնագետները պնդում են, որ դեմքի թեփոտման պատճառները կարող են տարբեր լինել:
Դեմքի ոչ ճիշտ խնամքը, բնակարանների ձմեռվա ջեռուցումը, գարնան արեւը նպաստում են դեմքի մաշկի չորացմանը, որի հետեւանքով էլ այն սկսում է թեփոտել: Այս դեպքերում գոնե ժամանակավորապես պետք է հրաժարվել օճառով ու նույնիսկ ջրով լվացվելուց: Պետք է օգտագործել կոսմետիկական յուղեր ու կոսմետիկական կաթ: Դրա համար ձմռանը նախապես պետք է օգտագործել սնուցող դիմակներ ու քսուքներ:
Մասնագետները խորհուրդ են տալիս գիշերը քնելուց առաջ անպայման օգտագործել կրեմներ չոր ու զգայուն մաշկի համար: Եթե թեփոտում է մաշկի շրթունքների մոտ գտնվող հատվածը, ապա հնարավոր է՝ պարզապես ալերգիայի երևույթ է այս կամ այն կոսմետիկ միջոցներից: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի եւ ընդունել համապատասխան դեղամիջոցներ:
Դեմքի թեփոտման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ վիտամինների պակասը: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմը պետք է ստանա բոլոր խմբի վիտամիններից անհրաժեշտ քանակությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: