Կանաչ սոխով և ձվով կարկանդակ
ЛАЙФԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 400 գր
- թթվասեր - 200 գր
- կարագ - 100 գր
- աղ - 1/2 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- Միջուկի համար՝
- սոխ կանաչ - 150 գր
- կարագ - 100 գր
- ձու - 5 հատ
- աղ
- պղպեղ սև
- Վրան քսելու համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը։
Փափկած կարագը թթվասերի հետ խառնում ենք։
- Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչը, ալյուրի մեծ մասը, և գդալով լավ հունցում ենք։

- Սեղանի վրա ենք լցնում մնացած ալյուրը, մի քիչ հունցում ենք, որպեսզի ալյուրն ամբողջությամբ խառնվի խմորին։
Խմորը փաթեթի մեջ ենք դնում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
- Ձվերը խաշում ենք (եռալուց հետո մոտ 10 րոպե)։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։

- Այնուհետև ձվերը կեղևազրկում ենք և մանր կտրատում։

- Կանաչ սոխը մանր կտրատում ենք։

- Թավայի մեջ 50 գր կարագ եք լցնում և հալեցնում։

- Լցնում ենք կանաչ սոխը. խառնում ենք։

- Աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք կտրատած ձվերը և խառնում ենք։

- Միջուկը պետք է սովորականից մի փոքր աղի լինի։ Փորձում ենք և անհրաժեշտության դեպքում աղ ավելացնում։

- Խմորը 2 մասի ենք բաժանում։
Խմորի մի կեսը 25 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում ենք (մոտավոր 1 սմ հաստությամբ խմոր է լինելու)։
- Խմորը փաթաթում ենք գրտնակի վրա և տեղափոխում յուղաթղթով պատված տապակի մեջ։

- Վրան ենք լցնում միջուկը` եզրից մի քանի սանտիմետր դեպի ներս, հավասարեցնում ենք։ Միջուկի վրան ենք շարում բարակ շերտերով կտրատած 50 գր կարագը։

- Խմորի մյուս կեսը գրտնակում ենք, բայց տրամագիծը նախորդից 1-2 սմ -ով ավելի պետք է լինի։ Այնուհետև գրտնակած խմորով միջուկը ծածկում ենք ։

- Խմորի եզրերը դեպի վերև ենք ծալում,մակերեսին պատառաքաղով ծակծկում ենք։

- Դեղնուցի վրա 1 թ/գդ ջուր ենք լցնում, խառնում և քսում կարկանդակի մակերեսին։
Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 30-40 րոպե։
- Պատրաստի կարկանդակը պետք է հաճելի ոսկեգույն երանգ ունենա։

- Համեղ է, թե սառը, և թե տաք վիճակում։

1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



