Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մենք տեսնում ենք ՏՏ ոլորտում մեր քաղաքականության դրական արդյունքները. Սերժ Սարգսյան

ОБЩЕСТВО

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայ ագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 366 ուսանող և աշակերտ:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանը, ով ևս շնորհավորել և հաջողություններ է մաղթել մրցանակակիրներին:

Սերժ Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ նշել է.

«Հարգելի՛ պարոն Թորոսյան,

Սիրելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին և աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ: Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է: Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգև էլ ստանալու: Դա մեր հայրենակից պարոն Վահե Թորոսյանի՝ այս ոլորտում շատ մեծ հաջողությունների հասած անհատի հետ անկաշկանդ շփվելու հնարավորությունն է: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում լիարժեք օգտվել նաև այս հնարավորությունից:

Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության հանձնաժողովին՝ պատասխանատու և ծավալուն աշխատանք կատարելու համար: Հավատում եմ, որ պարգևատրվում են ամենաարժանավորները: Տասնմեկ տարի առաջ հիմնված այս պարգևներն արդեն դարձել են մեր հասարակության մեջ նշված ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլ: Տարեցտարի մենք տեսնում ենք այս ոլորտում որդեգրած մեր քաղաքականության դրական արդյունքները: Տեսնում ենք մեր ընտրության ճշմարտացիության և հեռանկարի ապացույցները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները, ինչպես նաև, որակյալ մասնագետները մեր երկրում, իրոք, պահանջված են: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել ավելի մեծ թափով: Այսօր Վահեի հետ խոսելիս, մենք նշեցինք, որ այս ոլորտում կադրերի շատ մեծ պահանջարկ կա, և ոլորտի զարգացման կարևորագույն պայմանը այդպիսի կադրերի ուսուցումն է: Մենք, իհարկե, նոր թափ ենք հաղորդելու այս գործընթացին: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ մենք ունենք հնարավորություններ, որոնք բխում են նախ՝ մեր կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ոչ միայն մեր ցանկությունից, այլ նաև արդեն գործողություններից, և բնական է նաև դպրոցից դուրս այն հնարավորություններից, որ մեզ տալիս է «Թումո» տեխնոլոգիական կենտրոն ասեմ, թե՞ ասեմ՝ գերազանցության կենտրոն, համենայնդեպս, կենտրոն, որտեղ ստանում են գիտելիք, հաճույքով զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ: Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է և պետք է դառնա մեր տնտեսության կարևոր մաս, մեր տնտեսական զարգացման կարևոր խթան:

Մենք, որպես հասարակությու ն, պետք է գիտակցենք, որ այս ոլորտում մասնագետների մեծ քանակն ինքնանպատակ չէ: Սա միայն տնտեսական խնդիր չէ. նրանք մեզանում արդեն ձևավորում են հասարակության որոշակի շերտ: Սա մտավորականության՝ 21-րդ դարին բնորոշ նոր խավ է: Ցանկացած երկրի համար այն ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ու քաղաքակրթական կարևոր ցուցանիշ է: Կրթված ու բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչներն անխուսափելիորեն նոր՝ ավելի բարձր որակ են հաղորդում հասարակական հարաբերություններին: Նրանք առաջ են քաշում կրթության և առողջապահության նկատմամբ ավելի բարձր պահանջներ՝ միաժամանա կ ներկայացնելով ծրագրեր և առաջարկություններ: Նրանք առաջ են քաշում նաև քաղաքական ու տնտեսական ազատությունների ավելի բարձր մակարդակ ապահովելու պահանջներ: Եվ դա օրինաչափ է: Սա առաջընթացի ճանապարհ է, և մեր դեպքում, հենց սա՛ է միայն առաջընթացի ճանապարհը:

Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս, սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ այս հաջողության կապակցությամբ»:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества